Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Անկարային С-400 համակարգեր վաճառելու հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմիցС-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոտի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը:

Թուրքիայի նախագահի այցը ՌԴ նախատեսված է մարտի 9-10-ին:

«Նախագահը ժամանելու է տնտեսական խորհրդի նիստի մասնակցելու համար, այսինքն առաջնահերթությունը տնտեսական փոխգործակցությունն է լինելու, առևտուրը, ատոմային էներգաբլոկի կառուցումը, գումարած թուրքական «պաշտպանություն»-ը, С-400 համակարգերի վաճառքը»,- ասել է Չևիկը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում