Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացրին Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները:

Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում