«Հայկական ժամանակ». Շաքարավազն ընտրություններից առաջ թանկանում է

Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Նախօրեի դրությամբ հարևան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քաֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 322 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոս ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և ԵՏՄ ՀՀ գործընկեր Ռուսաստանում։

Սա ունի նաև մեկ այլ տրամաբանական բացատրություն․ շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջևում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»,-մեկնաբանել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում