«Փաստ». Բազմասեր Առաքելյանը հաշտվել է իր կողմից ծեծի ենթարկված ՀՅԴ-ականի հետ

«Փաստ»-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանը երեկ հանդիպել է օրերս Փարպի գյուղի իր տանը իր կողմից ծեծված ՀՅԴ համակիր-համագյուղացու հետ… ու կողմերը հաշտվել են: Հաշտվել են ու սիրով բաժանվել:

Այսպիսով՝ կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կոնֆլիկտը համարվել է լուծված: Մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենը իր ֆեյսբուքյան էջում կիրակի օրը «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծեծ է սիրում» վերտառությամբ գրառումում նշել էր, որ Արագածոտնում վիճակը լարված է, ու մարզում դաշնակցականները հայտարարում են, որ իրենց ցանկացած համակիր և կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա, «Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ, անպայման, կստանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում