«Ժամանակ». Արմեն Մարտիրոսյանը կդառնա «Ժառանգության» նախագահ, Րաֆֆին կմեկնի երկրից

«Ժառանգություն» կուսակցությունը ծրագրում է կուսակցության համագումար հրավիրել խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախատեսվում է, որ կուսակցության նախագահ պետք է դառնա Արմեն Մարտիրոսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա պատվավոր նախագահ ու կրկին կմեկնի Հայաստանից։ 

«Ժամանակ»-ը գրել է, որ կուսակցության վերակենդանացում, սակայն, հնարավոր է, եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվել ԱԺ-ում, այլապես ոչ միայն «Ժառանգությունը», այլև այս դաշինքի մաս կազմող շատ այլ ուժեր կդադարեցնեն իրենց գոյությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում