Թրամփն Իրաքը հանել է ԱՄՆ մուտքի սահմանափակումների ենթարկված երկրների ցուցակից. AP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է AP գործակալությունը: 

Գործակալության տեղեկություններով՝ սույն միջոցը դարձել է Սպիտակ տան վրա պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի ճնշման արդյունքը: Դրանց ներկայացուցիչները Թրամփին կոչ են արել վերանայել իր դիրքորոշումը, քանի որ Իրաքը հանգուցային դերերից մեկն է խաղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ըստ որում նշվում է, որ մնացած վեց երկրները, որոնք ավելի վաղ հիշատակվել էին ցուցակում, այդպես էլ կմնան այնտեղ: Գործակալության տեղեկատվությամբ՝ նոր հրամանագիրը կներկայացվի մարտի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում