AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է ընտրվի «Ժառանգության» նախագահ

«Միակ կուսակցականը «Ժառանգություն»-ում, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, ով եղել է և՛ կուսակցության վարչության նախագահ, և՛ խորհրդարանական խմբակցության ղեկավար եղել եմ ես: Սակայն մենք դեռ համագումար չենք արել և այս պահին նմանատիպ հարց դրված չի օրակարգում: Բայց նաև, այնպես չի, որ ես կուսակցության վարչության նախագահ չեմ եղել»,-Times.am-ի հետ զրույցում, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իր՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ դառնալու մասին շրջանառվող լուրերին:

Անկախ այն հանգամաքնից, թե «Ժառանգություն»-ը ընտրություններից հետո ինչ կարգավիճակում կլինի, ըստ պարոն Մարտիրոսյանի կուսակցությունը ինչ սկզբունքների շուրջ ձևավորվել է, ինչ աշխատաոճ այս տարիներին ունեցել է, այդ ամենը պահպանվելու է:

«Ինձ համար կասկածի թեմա չէ. մեր դաշինքը հաջողություն ունենալու է, թե ի՞նչ տոկոսներով, բնականաբար չեմ կարող ասել, քարոզարշավը շատ բան ցույց կտա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը ՝ հավելելով, որ մինչև քվեարկությունը ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ, այն էլ Հայաստանում, դրա համար այս դեպքում գուշակությամբ պետք չէ զբաղվել:

Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների միջոցով ժառանգության իշխանության գալուն, Մարտիրոսյանը նշեց, որ այդ դեպքում այն ծրագրերը, որոնք դրված են դաշինքի հիմքում կյանքի են կոչելու.

«Հակառակ դեպքում, մեր ընդդիմադիր գործունեությունը շարունակելու ենք, որևէ փոփոխության չի ենթարկվելու ո՛չ քաղաքացու շահերի սպասարկման առումով, և ո՛չ էլ մեր պատկերացումների: Կուսակցությունը եղել է ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանը և այդպես էլ մնալու է: Որևէ փոփոխություն այդ գծից չի լինելու: Դա միանշանակ»,- հավելեց «Ժառանգության» փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը հստակ բացառեց ՀՀԿ-ի հետ իրենց որևէ ձևով դաշինքային հարաբերությունը կոալիցիոն կառավարությունում և վերջում լիահույս ավելացրեց.

«Ես հույս ունեմ, որ ընդդիմությունը մեծամասնություն կկազմի խորհրդարանում և մենք կունենանք նոր կոալիցիոն կառավարություն՝ առանց հանրապետականի: Այլ ճանապարհ չկա ուղղակի»:

Զրուցեց՝ Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լրահոս
«168 ժամ». Արա Ասոյան. Այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք «Փաստ». Հակոբ Բեգլարյանը 9 անշարժ գույք ունի «Հրապարակ». Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարվել են «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ «Փաստ». Արշակյան. «Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու» «Հայկական Ժամանակ». ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը 2017թ. առաջին եռամսյակում «Արցախփոստ» ՓԲԸ-ն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 12 հազար 545 փաթեթ և ծանրոց «Հրապարակ». Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 29 Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan