Մինսկը եւ Թբիլիսին չեն պատրաստվում ընկերություն անել որեւէ մեկի դեմ. Լուկաշենկո

Բելառուսը եւ Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ եւ չեն պատրաստվում դա անել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 1-ին հայտարարել է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Մինսկում կայացած հանդիպմանը: 

«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»: «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ պատրաստ ենք Վրաստանի հետ ցանկացած համագործակցության»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսը եւ Վրաստանը հնարավորություն ունեն փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 200 մլրդ ոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում