Արցախի նախագահն ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակա զմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԼՂՀ պետական պարգեւներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում