Պահանջում ենք Բաքվում բացել նոր ծառուղի

2017 թվականի փետրվարի 25-ին, Արցախի Հանրապետության դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած ​​ասկյար Զաքիր Ջաֆարովը ընկել է շեհիդի (նահատակի) մահով:

Սակայն, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին «նորաթուխ շեհիդ» ասկյարին հուղարկավորել Շեհիդների ծառուղում՝ պատճառաբանելով, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ ազատ տեղ չկա»:

Այս արտասովոր անարդարությունը խորապես զայրացրել է ողջ հայ հասարակությանը: Որպես ծառուղու համար շեհիդների հիմնական մատակարար, մենք պահանջում ենք բացել նոր ծառուղի: Մենք խոստանում ենք ամեն կերպ օգնել լրացնել նոր ծառուղին՝ հնարավորինս սեղմ ժամկետում, ըստ հաստատված ավանդույթի:

Մենք ասում ենք մեր հայկական «ոչ»-ը ադրբեջանցի պաշտոնյաների կամայականություններին՝ կապված շեհիդների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում