ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային չսրել իրավիճակն Էգեյան ծովում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ են արել մեղմել դիրքորոշումը և նվազեցնել Հունաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Էգեյան ծովի հատվածում կատարվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

ԱՄՆ-ն նշել է նաև, որ Հունաստանի և Թուրքիայի միջև եղած հակասությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների:

Թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում լարված փուլ են թևակոխել:

Թուրք-հունական հարաբերությունների լարման պատճառ է հանդիսացել Հունական դատարանի կողմից 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջի մերժումը:

Դրանից հետո Թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է թուրք-հունական օդային և ջրային սահմանները:

Թուրքիայի կառավարությանը սադրանքներից զերծ մնալու կոչ է արել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում