Թուրքիան կարող է արգելել ԱՄՆ-ի մուտքը Ինջիլիքի ավիաբազա

Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի զինված ուժերին կարող են Ինջիլիքի ավիաբազա մուտք գործելու իրավունք չտալ, եթե ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ տարվող պայքարում սկսի համագործակցել քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումների» (YPG) և «Ժողովրդավարական միություն» ուժերի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Անկարան, միևնույն ժամանակ, այդ պարագայում հնարավոր է համարում ամերիկյան օդուժի դեմ Թուրքիայի օդային սահմանների փակումը:

Թուրքական կողմը նշել է նաև, որ չի առարկում ԻՊ դեմ պայքարում «Անկախ Սիրիայի բանակ»-ի և Ռաքքայի տարածքում բնակվող քրդական և արաբական ժողովուրդների մասնակցությունը:

ԱՄՆ-ի, Թուրքիայի, ինչպես նաև միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը Ինջիլիքի ռազմաբազան օգտագործում են «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմաօդային պայքարը կազմակերպելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում