Ադրբեջանի կառավարությունը բյուջեի սոցիալական ծախսերը կրճատելու նպատակով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը

Ադրբեջանի կառավարությունը կրկին կենսաթոշակային տարիքը ավելացնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ կանանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 60-ից բարձրացվելու է 65-ի, իսկ տղամարդկանց համար 63 տարեկանից բարձրացվել է 65 տարեկանի:

Կանսաթոշակային նախագծում կատարվել է 98 փոփոխություններ, որոնց համաձայն` տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչ 2021 թվականը ավելացվելու է 6-ական ամսով մինչև հասցվի սահմանված 65-ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:

Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:

Օրենքի այս նախագիծը Ադրբեջանում ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում