AM | RU
USD
EUR
RUB

Human Rights Watch-ը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին

 
 
 

Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանից Հոլանդիա հեռացած քաղաքական ակտիվիստ Օրդուխան Տեյմուխանի ընտանիքի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ճնշումներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպությունն այս ճնշումների վերաբերյալ հայտարարություն է հրապարակել:

46-ամյա Օրդուխան Տեյմուխանը հայտնի է իր վիդեոբլոգում Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ տարածած քննադատական հայտարարություններով և ելույթներով:

«Փետրվարի 18-ին Օրդուխան Տեյմուխանին զանգել է Ադրբեջանական ոստիկանության մի աշխատակից և տեղեկացրել, որ նրա 12 հարազատները գտնվում են ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը հարազատների դրության և ոստիկանությունում հայտնվելու մեջ մեղադրել է ակտիվիստին և պահանջել այլևս հանդես չգալ իշխանությունների դեմ: Տեյմուխանը ձայնագրել է ոստիկանի խոսակցությունը և հրապարակել: Հրապարակումից հետո հարազատների մի մասը ազատ է արձակվել, իսկ եղբայրը, եղբորորդին դեռևս պահվում են ոստիկանությունում և նրանց նկատմամբ նշանակվել է 30 օրվա ազատազրկում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Human Rights Watch-ը հայտնել է, որ բլոգեր-ակտիվիստի հարազատների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սրանից առաջ էլ են ճնշումներ իրականացրել:

Կազմակերպության հայտարարության մեջ նշված է նաև, որ Ադրբեջանում լայն տարածում ունի ընդդիմադիր գործունեություն ծավալած, ապա իշխանության ճնշումների պատճառով երկիրը լքած գործիչների հարազատներին ճնշումների ենթարկելու պրակտիկան:

Human Rights Watch-ը Ադրբեջանին իշխանություններին կոչ է արել դադարեցնել արտերկրում ապաստան գտած քաղաքական ակտիվիստների ընտանիքներին ճնշելու, այդպիսով խոսքի ազատությունը սահմանափակելու գործողություններին:

Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը քննադատել է ընդդիմադիրների խոսքի ազատությունը սահմանափակելու համար և կոչ է արել Ադրբեջանին հետևել միջազգային հանրության և կազմակերպությունների հորդորներին` քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին վերջ տալու ուղղությամբ:

Լրահոս
Զբոսաշրջության ոլորտը կոչ է անում երաշխավորել Հայաստան ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը ՀՀ դեսպանությունները տեղեկություն չունեն Բուենոս Այրեսում և Սան Պաուլոյում հայկական համայնքների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու մասին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը Բնապահպանության փոխնախարարը Հայաստանը զբոսաշրջության ֆենոմենալ ներուժ ունեցող երկիր է համարում Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք Փաստաբանների պալատը հայտնում է բերման ենթարկվածներից շատերին բաժիններից բաց թողնելու մասին Հիմնարար ազատությունների հարգումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է ատելության խոսքի ու բռնության կոչերի զգալի աճ վերջին օրերին Պետք է մաքսիմալ օգտագործել առկա տնտեսական թրենդը տրամաբանական ավարտի գալու համար. Կարեն Կարապետյան Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար. Կարեն Կարապետյան ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Երևանի հիվանդանոցներում հավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի կա. երկուսի վիճակը միջին ծանրության է Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ Ոստիկանությունը զգուշացնում է անօրինական գործողությունների շարունակման դեպքում հավաքը ցրելու հնարավորության մասին Արցախյան ազատամարտ. Պատմում է Ռաֆիկ Մաթևոսյանը Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են. նախարարության հայտարարությունը Ֆինանսապես կրթված հենց դպրոցից Իտալիայում կայացել է «Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականի մտքում» գրքի շնորհանդեսը Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ հանրապետության հրապարակ Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտի ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Ստեփանակերտում է Երևանի տարբեր փողոցներում հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում երեխաների անվտանգությամբ և դասապրոցեսների խաթարմամբ մտահոգ ծնողներից Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Ոստիկանությունում բերման ենթարկված 183 քաղաքացի կա Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը Հոգեբանը հոգեբանի կարիք ունի Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan