«Ժողովուրդ». «Կգա էլի». Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Մինչ Հայաստանում նախընտրական վիճակը գնալով թեժանում է, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է ԱՄՆ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հաստատել է լուրը, սակայն դժվարացել հստակ ասել, թե երբ կվերադառնա Հովհաննիսյանը:

Մարտիրոսյանը միայն հավաստիացրել է, որ սպասվելիք քարոզարշավներին Ր. Հովհաննիսյանը մասնակցելու է. «Կգան էլի, չեմ կարող ասել շուտով, թե երբ, բայց որ մասնակցելու է քարոզարշավին, հստակ է: Հանդիպումներ ունի, դրա համար է մեկնել»,-ասել է Մարտիրոսյանը:

Ի դեպ, ըստ լուրերի՝ շուտով այս կուսակցության նախագահ է դառնալու Արմեն Մարտիրոսյանը: «Նման հարց այս պահին դրված չէ մեր քաղաքական օրակարգում, բայց եթե այդպիսի բան էլ լինի, ինչ-որ նոր վիճակ չկա, որովհետև ես եղել եմ և վարչության նախագահ նախկինում, և խմբակցության ղեկավար»,-եզրափակել է Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում