«Հայկական ժամանակ». Արարատի մարզում ՀՀԿ-ականը դանակահարել է ԲՀԿ ներկայացուցչին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունենրով՝ նախօրեին Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում ՀՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչը դանակահարել է ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչ Աբրահամ Ադամյանին։ Ոստիկանությունից տեղեկությունը հաստատել են։

Թերթի փոխանցմամբ՝ 23-ամյա Ադամյանը վնասվածք է ստացել որովային շրջանում, տեղափոխվել Մասիս բ/կ, ապա Էրեբունի բ/կ, որտեղ վիրահատվել է։ Թերթին հիվանդանոցից այլ մանրամասներ չեն հայտնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում