«Ժամանակ». Արման Սահակյանի հետ ընդհարված Տավրոս Գևորգյանը Միհրան Պողոսյանի հովանավորյալն է

Նախօրեին թիվ 2 ընտրատարածքում, որը ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքները, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի միջև բախում է եղել։

«Ժամանակ»-ը նշել է, որ Տավրոս Գևորգյանը, ով մինչ առաջադրվելը զբաղվում էր ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի պաշտոնը և կոչումով արդարադատության մայոր է, ԴԱՀԿ նախկին պետ, Ավանում առաջադրված Միհրան Պողոսյանի հովանավորյալն է։ Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը ներքաշվի նաև այս հակամարտության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում