«Առավոտ». Դատապարտյալների հիվանդանոց տանող ճանապարհը ոչ ոքի չի հետաքրքրում

«Առավոտ»-ը հրապարակել է քարուքանդ եղած ճանապարհի լուսանկար ու գրել. «Այս օրերին, երբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ընտրություններով պայմանավորված, ասֆալտապատման, փոսալցման բուռն աշխատանքներ են իրականացվում, դատապարտյալների հիվանդանոց տանող ճանապարհին, որն իսկապես կարիք ունի վերանորոգման ու մաքրման, որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։

Բացի ավանդական փոսերից, որոնք լցված են ջրով, փողոցն արդեն երկար ժամանակ է՝ հաստ շերտով պատված է սառույցով՝ դժվարանցանելի դարձնելով թե՛ վարորդների և թե՛ հետիոտների ճանապարհը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում