«Հրապարակ». ՄԱՊ-ի աշխատակիցներին հրահանգվել է ձայներ բերել Ալիկ Պետրոսյանի օգտին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։

«ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,-հայտնել է թերթի աղբյուրը։ Թերթը փորձել է կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում