AM | RU | EN
USD
EUR
RUB

Ինտերպոլը հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մարտի 1-ին շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:

Լրահոս
Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդն աջակցում է Արշակ Արշակյանին (տեսանյութ) «Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ) Էկոլոգիապես մաքուր միրգ-բանջարեղենը շուկայում ավելանում է` շնորհիվ հայկական նորամուծության Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել «Ռոսիա 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ներդրումային գրավչության, էկոտուրիզմի, կրթության ու ավանդույթների մասին Նոր ընտրական օրենսգրքով վերացվել են խախտումների հնարավորությունները Պետք է կարողանանք սպառազինությունից առավելագույնը քամել. ՀՀ նախագահ Նախարարը դադարեցրել է ՊՈԱԿ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. ՀՀ գլխավոր դատախազություն Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի «Ելք» դաշինքը տարածքային համաչափ զարգացման կողմնակից է Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ մեկտեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին ՀՀ վարչապետը «Հայաստանի ներդրողների ակումբից» բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն է ակնկալում Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի համար սոցհարցումների արդյունքները բարելավելու հիմքեր է տեսնում Հայաստանում առաջիկա ներդրումները հիմնականում ուղղվելու են էներգետիկայի ոլորտ. Սամվել Կարապետյան Առանց անվտանգություն չկա առաջընթաց. Էդուարդ Շարմազանով Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին կոչ է արել օգնել Ռուսաստանին` ԻՊ-ի դեմ պայքարում Դեսպան Մկրտչյան մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայի պաշտոնյաների հետ ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախի Հանրապետություն ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ Միակ համապետական ընտրություն լինելու հանգամանքը որոշակի սպասելիքներ է ձևավորում. Հերմինե Նաղդալյան Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի. Կարեն Կարապետյան «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Նախագահին Մերկելն ընդունել է Եվրամիության սխալներն ու կոչ արել կարգավորել դրանք Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով Կառավարությունը նախատեսում է ՋՕԸ-ների թիվը 37-ից հասցնել 14-ի ԱԻ նախարարն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր. Մարզային ՀՓՋ-ները վերազինվում են ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի. Դավիթ Հարությունյանը տնօրենների ձայնագրությունների մասին Խախտումներն ընտրատեղամասերում բացառվում են. փորձարկվեցին նոր տեխնիկական սարքավորումները Կոմանդոս. «Սեյրան Օհանյանն իրավունք չունի հիմա նման գործողություն անել» (տեսանյութ) Կամանդոս. Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan