Դե Միստուրան մարտի 8-ին ՄԱԿ-ի ԱԽ-ին կզեկուցի Ժնեւի բանակցությունների ընթացքի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդուրդը մարտի 8-ին փակ հանդիպում կանցկացնի Սիրիայի խնդրի շուրջ, որին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, որը հաշվետություն կներկայացնի Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների ընթացքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 1-ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը՝ շարադրելով մարտին իր երկրի նախա գահությամբ Անվտանգության խորհրդի աշխատանքի ծրագիրը:

Նրա խոսքով՝ ամսվա ընթացքում երեք հանդիպում է պլանավորված Սիրիայի շուրջ: «Քաղաքական կարգավորումը քննարկվելու է մարտի 8-ին: Դե Միստուրան կզեկուցի Ժնեւում բանակցությունների ընթացքի մասին»,- ասել է դիվանագետը:

Փետրվարի 23-ին Ժնեւում տասնամսյա ընդմիջումիրց հետո վերսկսվել են բանակցությունները Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունների մասնակցությամբ: Միջսիրիական բանակցությունների ընթացիկ փուլը կավարտվի մարտի 3-ին, իսկ հաջորդը, ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն, կսկսվի մարտի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում