Զինյալները հեռանում են Պալմիրայից՝ ականապատելով տներն ու ճանապարհները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց ուժերը դուրս են բերում Պալմիրայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, ահաբեկիչները լքել են քաղաքի մեծ մասը՝ ականապատելով տներն ու ճանապարհները: Բանակն ու աշխարհազորայինները զինյալներից մաքրում են քաղաքի արեւմտյան շրջանները: Սիրիական ռազմաօդային ուժերն օդից գրոհում են ԻՊ-ի նահանջող ելուզակախմբերի վրա: Հասցված հարվածների հետեւանաքով ոչնչացվել է զինյալների ավտոշարասյունը, որն ուղեւորվում էր դեպի Էս Սուխնա օազիս: 

Պալմիրայի գրոհն սկսվել է մարտի 1-ին այն բանից հետո, երբ կառավարական ուժերը տիրացել են Ջեբել Էթ Թար եւ Ջեբել Հայալ ռազմավարական բարձունքներին եւ գրավել այն դիրքերը, որոնք թույլ են տալիս կրակի տակ պահել քաղաքն ու նրա արվարձանները: Al-Wathan-ի վկայությամբ՝ հակառակորդի պաշտպանական դիրքերը կազմալուծված են, եւ ահաբեկիչներն սկսել են իրենց ուժերը Պալմիրայից դուրս բերել Դեյր Էզ Զորի եւ Էս Սուխնա օազիսի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում