Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում 15 տարում սպառողական վստահության ռեկորդային մակարդակի մասին

ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը հասել է 15 տարում պատմական առավելագույն ցուցանիշին, իսկ ֆոնդային սակարանի աճը կազմել Է 3,2 տրիլիոն դոլար՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Նոյեմբերի 8-ի ընտրությունների օրվանից ֆոնդային սակարանը գրանցել Է 3,2 տրիլիոն դոլարի աճ, իսկ սպառողական վստահությունը 15 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի վրա է: Աշխատատեղերը»,- ասված  հաղորդագրության մեջ:

Մարտի 1-ին Dow Jones ինդեքսը՝ ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 21 000 կետը: Ըստ որում The Wall Street Journal թերթը նշել է, որ բաժնետոմսերի փոխարժեքները կանոնավոր կերպով աճում են Թրամփի՝ երկրի նախագահ ընտրվելու ժամանակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում