Մամեդյարովը մարտի 6-ին կայցելի Ռուսաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Մամեդյարովը մարտի 6-7-ը պաշտոնական այց կիրականացնի ՌԴ»,- հայտնել է Զախարովան:

Նա նշել է, որ այցը տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի շրջանակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում