Ադրբեջանը 68 արկ է արձակել Արցախի պաշտպանության բանկակի դիրքերի ուղղությամբ
02/03/2017 19:31
Նմանատիպ
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:
ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:
Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում