AM | RU
USD
EUR
RUB

Շարժական կինոթատրոնները կմեծացնեն կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մարզերում

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Մարտի 2-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունը շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:

««Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շատ կարևոր են կինոցուցադրումները: Երբ Չինաստանի դեսպան Թյան Էրլունի հետ խոսեցի այդ մասին, նա մեծ սիրով որոշեց աջակցել մեզ և տրամադրել 4 շարժական կինոթատրոն, որոնցից յուրաքանչյուրն արժե 12 000 դոլար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տարվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում 200 կինոցուցադրում կիրականացնենք: Նախարարի խոսքով` շարժական կինոթատրոնը կտեղադրվի բացօթյա տարածքներում, և այն որակյալ կինոդիտում կապահովի հազար մարդու համար:

Մարզերում, սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար կցուցադրվեն ինչպես հայկական ֆիլմեր, այնպես էլ չինական և այլ երկրների կինոնկարներ, մանկական կինոժապավեններ:

Ըստ Արմեն Ամիրյանի` կինոն մարդուն երազելու հնարավորություն է տալիս: «Շատ ուրախ եմ միանալ այս հիանալի նախաձեռնությանը: Հայաստանը և Չինաստանը դարերի մշակութային ավանդույթներ ունեն, այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում մշակույթի զարգացումը և լավ է, որ մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է հենց այս բնագավառում»,-ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թյան Էրլունը և ընդգծեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

Շարժական կինոթատրոնները դեռ ճանապարհին են և Հայաստան կհասնեն ապրիլին, իսկ մայիսին կլինեն առաջին ցուցադրությունները: Դրանք կօգտագործվեն նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։

Լրահոս
Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային Հայ դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիվ քարոզարշավ է անցկացնելու Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել Վարչապետն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ Պուտինը վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը Իսրայելցի նախարարը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին որեւէ խոչընդոտ չի տեսնում «Հրապարակ». Թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնին մեկ անձ է հավակնում «Փաստ». Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել «Փաստ». Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «Infiniti QX 4» է հայտարարագրել «Առավոտ». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրա «Առավոտ». Արցախում աջակցում են կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում «Հրապարակ». Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առևտրա­կաններ դիմել են «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու մասին Բաքվի հայտարարությունը Պաշտպանության նախարարը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում տվող անձանց բարդություններից պաշտպանելու նախագիծ է դրել շրջանառության մեջ Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ Շահագործումից կհանվի ատոմակայանի առաջին էներգաբլոկը Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու համար Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարին Սիրիահայ գործարարներն այցելել են Սփյուռքի նախարարություն Սևանի մակարդակի բարձրացումը բարելավել է ջրի տեսանելիությունը Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից Սևանա լիճը կարող է հետաքրքիր լինել սուզորդների համար էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից Առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 4,9 տոկոս Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Արտեմ Ասատրյանի նախագահությամբ Հանրապետական եռակողմ հանձնաժողովը նիստ է գումարել Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին ԵՄ-ն անհնար է համարում Թուրքիայի հետ նոր գլուխների բացումը ՌԴ քաղաքացին փորձել է առանց հայտարարագրման Ադրբեջան տեղափոխել տասնյակ հազարավոր դոլարներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր արտադրամաս ունի Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները Հայաստանում գյուղացիներին 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ մաքսային տեսուչներին մեղադրանք է առաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan