«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի գայթակղիչ մրցանակը շտաբներից ավելի շատ ձայն բերողին

«Ընտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։ Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում