«Հայկական Ժամանակ». Ծառուկյանի փեսան համակարգում է ՀՀԿ Կոտայքի մարզի շտաբը

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան։

Թերթը հիշեցնում է, որ Գուլյանը համակարգում է ՀՀԿ Կոտայքի մարզի շտաբը։ ՀՀԿ-ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, և այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը: Թերթը նշել է, որ վերջինս, օրեր առաջ հերքել էր այն տեղեկությունը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ-ի շտաբը։

«Ժամանակն այնքան արագ է փոխվում»,- թերթի հետ զրույցում նշել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը՝ հաստատելով, որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը և այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը։ Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ-ի փոխարեն աշխատի «Ծառուկյան դաշինքի» համար, ի՞նչ են անելու իշխանությունները «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»,- պատասխանել է Ռուբեն Թադևոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում