«Հայկական ժամանակ». Գագիկ Խաչատրյանի որդուն տաքսի ծառայությունը սնանկ է ճանաչվել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և ՊԵԿ-ը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունները հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ, երբ նա ֆինանսների նախարար էր։

Ընկերության սնանկության գծով կառավարիչը Ալեքսանդր Կարակելյանը թերթին չի ասել, թե որքան է կազմում պետական ու մասնավոր պարտավորությունները։ Ընդամենը նշել է, որ եթե ընկերությունը սնանկ է ճանաչվում, ուրեմ ֆինանսական պարտավորությունները գերազանցում է 1 մլն դրամը։

Թերթը հիշեցնում է, որ ՀԾԿՀ-ի Գ. Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը պարտք է մոտ 1.3 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում