AM | RU
USD
EUR
RUB

Մութալիբովն արձագանքել է Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութին

 
 
 

Այս տարի ապրիլին լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Այդ առիթով ադրբեջանական «Yeni Musavat»-ը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից: Հարցազրույցում առկա են հայ ընթերցողի համար հետաքրքրական պահեր, ավելին` առաջին անգամ շոշափվում է ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի կողմից բացահայտված Աղդամի ողբերգության մասին` վերջերս ինտերնետում հայտնված տեսանյութը:

Հարցազրույցի հիմնական միտքն այն է, որ Ադրբեջանի` Ղարաբաղը «կորցնելու» պատճառը իշխանափոխությունն էր, այն է Մութալիբովի արտաքսումն Ադրբեջանից: Հարցազրույցում երկրամասի արմատական` հայ ժողովրդի, և նրա համընդհանուր իրավունքների ոտնահարման մասին խոսք, բնականաբար, չկար:

Մութալիբովը հիշեցնում է, որ տնտեսական և քաղաքական առումներով Ռուսաստանը համարվում է հարուստ և բարգավաճող երկիր, և շատերը ցանկանում են օգտվել նրա պաշարներից: Հարևան երկրների համար այդ փաստը բացում է տնտեսական և տարանցիկ հեռանկարներ: «Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,-կոչ է անում Մութալիբովը: Բացի դրանից, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի է աշխատում Ռուսաստանում, և, օգտագործելով նրանց հնարավորությունները, Ադրբեջանը, ըստ նրա, կարող է հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

Նախկին նախագահը հիշեցնում է, որ Ռուսաստանից հեռանալն ու հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ընտրությունը, դարձան Ղարաբաղը «կորցնելու» առանցքային գործոններ: «Մենք կարող էինք մեծ աառվելություն ունենալ, բայց հակառուսական դիրք բռնեցինք»,-ափսոսում է նա:

Ռուսաստանի հասցեին անընդհատ հնչեցվող քննադատության առումով` կապված հատկապես Ղարաբաղի կորստի հետ, Մութալիբովն այն կարծիքին է, որ դա մի քանի ադրբեջանցի քաղաքագետների դիրքորոշումն է, այլ ոչ` ժողովրդի: «Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի հետ կապ չունի: Մեր հողերը զավթել են հայերը: Նման պնդումներ տարածվում են` ցույց տալու համար, որ հայերի հետևում կանգնած են ռուսները: Այդ հայտարարությունների նպատակը ադրբեջանցիներին վախեցնելն է: Ընդհակառակը, եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, ռուսները մեր կողմում կլինեն, որովհետև Ադրբեջանն ավելի մոտ է Ռուսաստանին և նրա շահերին»: Նրա կարծիքով` վարելով ճիշտ քաղաքականություն «հայ մարտիկների արտաքսման հարցում», ղարաբաղյան հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով:

Մի փոքրիկ դիտողություն. «խաղաղ ճանապարհը», որի մասին ասում է Մութալիբովը, «Օղակ» տխրահռչակ գործողությունն է` ուղեկցված սպանություններով, ավազակությամբ և Արցախի արմատական բնակչության բռնի արտաքսմամբ: Ի տարբերություն ադրբեջանցի ուրիշ քաղաքագետների, ինչպես ներկայի, այպես էլ անցյալի, Մութալիբովն, իրոք, ասում է ճշմարտությունը. ադրբեջանցիներն ակտիվորեն օգտագործել են խորհրդային բանակն ու ներքին զորքերը` Արցախի հայաթափման գործում, և ամենևին չեն «կռվել հանուն հայերի»: Որոշ ժամանակ առաջ Մութալիբովն ադրբեջանական մամուլին պատմել էր իր այն ժամանակվա /նախկինում գործած/ «սխրանքների» մասին:

«Ժամանակին ռուսների օգնությամբ մենք կարող էինք Գանձակի մերձակայքում մոտ 30 գյուղ ազատել հայերից (այստեղ և հետագայում ընդգծված է իմ կողմից- Պանդուխտը), ինչի արդյունքում մեր հին քաղաքը կփրկեինք զավթիչներից: Մենք մոտ էինք ամբողջ Ղարաբաղն ազատագրելուն, բայց ներքին տարաձայնությունները, երկպառատությունները ձախողեցին մեր ջանքերը»:
Մեկ ճշտում. «Օղակ» գործողության արդյունքում ամայացվել է ոչ թե 30, այլ` 24 հայկական բնակավայր, Մութալիբովն ուղղակի ցանկանում է ուռճացնել իր արածը:

Բայց վերադառնանք ներկայիս հարցազրույցին:

Խոսելով Աղդամի ողբերգության մասին` Մութալիբովը համոզված է, որ այն կարող էր տեղի չունենալ, եթե ադրբեջանցիները մեկ ճակատով կռվեին և չզբաղվեին իշխանության համար պայքարով: «Խոջալուին ցուցաբերվելիք օգնությունը գնաց այլ ուղղությամբ: Խոջալուն մնաց առանց օգնության: Ցավոք, պայքարելով կառավարության դեմ, նրանք առանց ղեկավարների էին թողել առջևից գնացողներին` օգտվելով արյունալի կռիվներից:

Եվ, վերջապես, սահուն անցնենք Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութին, որն, ըստ «Yeni Musavat»-ի լրագրողի, Աղդամի ողբերգության տարելիցի նախօրեին «ավելորդ վեճ է առաջացրել» ադրբեջանական հասարակության մեջ:

«Ես գիտեմ Չինգիզի նկարահանումների մասին: Նրա նկարահանումներից երևում է, որ խոջալվեցիների զանգվածային սպանության մասնակիցների մեջ կան նաև մեր դավաճանները: Ինձ չի հաջողվել մանրամասն վերլուծել Չինգիզի նկարահանումներում առկա փաստերը, որոնք վերջերս տարածվել են սոցիալական ցանցերում: Ավելի լավ կլիներ, եթե Չինգիզի նյութերը վերլուծեին Ադրբեջանի իշխանությունները: Խոսքն ազգային դավաճանության մասին է»:

Իմ կողմից նշեմ, որ ասելով, թե Չինգիզ Մուստաֆաևի տված ինֆորմացիան իր համար բացահայտում էր: Նախկին նախագահը, միանշանակ, խորամանկում է, քանի որ Աղդամի ողբերգության մասին նյութերը, համարձակ լրագրողը, ով այդ ժամանակ Մութալիբովի վստահելի մարդն էր, անձամբ տեղեկացրել էր նրան: Ինչպես Ադրբեջանի առաջին նախագահի կենսագիր Կիրիլ Ստոլյարովն է իր «Վախճան. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ» գրքում պատմել, Մուստաֆաևն ուղղաթիռով թռչելով Խոջալուի վրայով`Մութալիբովին զեկուցել էր, որ չի հաջողվել նկարել Խոջալուում գտնվող դիակները, քանի որ սպանվածներ այնտեղ չկային»: Ահա այդ ժամանակ Մութալիբովը Չինգիզին նախազգուշացրել է. «Ոչ մեկին ոչինչ չասես նրա մասին, ինչ պատահաբար տեսել ես, այլապես քեզ կսպանեն»:

Բացի դրանից, Մութալիբովն անձամբ պատասխանատվություն է կրում Աղդամի ողբերգության համար, քանի որ ինքն է անձամբ այդ պայթունավտանգ ժամանակաշրջանում որոշում ընդունել ջարդերից Ուզբեկստան փախչող թուրք-մեսխեթցիներին կրակի գոտի դարձած Արցախում տեղավորելու մասին: Դրանով Մութալիբովը մի քանի նպատակ էր հետապնդում. առաջին հերթին ամրակետ ստեղծել անմիջապես Ստեփանակերտի հարևանությամբ` Արցախի մայրաքաղաքը պողպատյա աքցանի մեջ վերցնելու համար, երկրորդ` ժողովրդագրական իրավիճակի արհեստական փոփոխություն, երրորդ` շրջափակված Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղու` Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի խափանում:

Եթե դրան ավելացնենք «Օղակ» արյունալի գործողության կազմակերպումն ու իրականացումը և Արցախի հայկական բնակավայրերի վրա կրակելու Մութալիբովի հանցագործ հրամանները, կարելի կլինի արձանագրել, որ նրա ձեռքերը մինչև արմունկները արյունոտ են` ինչպես հայերի, այնպես էլ իր ազգակիցների և թուրք-մեսխեցիների:
Բայց, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, Մութալիբովի ոչ մի հանցագործ պլան չպիտի իրականանար. նրա ռազմավարությունը, պարզվում է, բոլորովին անպետք էր, ինչպես և ինքը` որպես պետության առաջնորդ: Մութալիբովի մարդկային որակների մասին էլ չխոսենք, ով խուճապահար փախել է Մոսկվա` Բաքվում բախտի քմահաճույքին թողնելով կնոջն ու երեխաներին:

Ինչ վերաբերում է Արցախում ռազմական գործողությունների վերսկսման կանխատեսումներին, որոնց մասին Մութալիբովը խոսում է հարցազրույցի վերջում, դժվար թե հետաքրքրեն սահմանի երկու կողմերում ապրողներին. այդ հարցում փշրված ատամներով և իր իսկ թույնը «նետած» օձից արդեն վաղուց ոչինչ կախված չէ:

ՊԱՆԴՈՒԽՏ

 

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել ապրիլի 24-ը Արմեն Աշոտյանը քաղաքական արիություն է որակում վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի քայլը Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել «Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար Բերման է ենթարկվել քսաներեք քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Հողերը մե՛րն են, մե՛րը Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Երևանի տարբեր փողոցներում երթեր են, երթևեկությունը փակ է Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan