ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրում Մինսկի խմբի ջանքերին աջակցելու մասին

Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների գործունեությանը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասել է Մարդը:

Նա ընդգծել է, որ գոյություն ունեցող «ստատուս-քվո»-ն անկայուն է: «Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը պարբերաբար այցելում է տարածաշրջան: Նա ծրագրում է առաջիկայում ևս այցելել Ադրբեջան»,- հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում