AM | RU
USD
EUR
RUB

Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ թվով իրանցի զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում

Իրանական Նովրուզ Բայրամ տոնին ակնկալվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան: Հայաստանի տուրօպերատորները միայն մի մտահոգություն ունեն` եղանակը: Մարդիկ գալիս են իրենց գարնան տոնը նշելու, իսկ Երեւանում խորը ձմեռ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Տաթև» զբոսաշրջային կազմակերպության ղեկավար Առլեն Դավիդյանը՝ հավելելով, որ տարեցտարի իրանցիների հոսքը այդ օրերի շրջանում ավելանում է: «Նրանք հիմնականում 4-5 օր են անցկացնում Հայաստանում: Այդ տոնին գալիս են ընտանիքներով: Հայաստանում իրանցիների ամենասիրելի վայրերն են Գառնին, Գեղարդը, Սեւանը, Ծաղկաձորն ու Էջմիածինը»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Նովրուզ Բայրամ տոնի շրջանում կունենանք բավական բարձր ուղեւորահոսք: «Արդեն իսկ մի շարք հայտեր ենք ստացել տարբեր ավիաընկերություններից, եւ ես կարծում եմ, որ մենք այդ երեք շաբաթվա կտրվածքով 50-ից ավելի թռիչք կիրականացնենք` օրվա չվերթների հաճախականությունը հասցնելով 6-7-ի»,-ասել է նա:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեում էլ արդեն քննարկվել են մարտ ամսին տպագրվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովանդակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախատեսվում է նաեւ Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված փոփոխություններ կատարել: Իրանցիները Նովրուզ Բայրամը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինեն յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի «սին» տառով: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում, ո րոնք չի կարելի հանգցնել: Նշենք, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Լրահոս
«Ժամանակ». 70-ամյա Կիմը Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ «Ժամանակ». Եվրոպացիներին շատ է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը «Հայկական ժամանակ». Քաղաքապետարանը 3 նոր ավտոմեքենա է ձեռք բերել «Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում «Ժողովուրդ». Կառավարությունն ավելացնում է պետական պարտքի չափը «Հրապարակ». ՊԵԿ նախագահը կհանդիպի գործարարներին «Հրապարակ». ՀՀԿ-ի Ավագների խորհուրդը մեռա՞վ «Հայկական ժամանակ». Ռուս սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Արաքս գետի վրայով անցնող վթարային հատվածը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է նախարարի ներկայացրած հարցումների տվյալները Երեք կուբացիներ առանձնապես խոշոր գումար են հափշտակել համերկրացիներից ՀՀ- ով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով Իրանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan