Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գրասենյակի դիմաց կրակոցներ են հնչել

Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի Ստամբուլի գրասենյակի դիմաց մարտի 3-ի առավոտյան կրակոցներ են հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պարբերականի կայքը:

Ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրի տեսագրությունները, որոնք ցույց են տվել, որ կրակոցներն արվել են տաքսու մեջից: Կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում