Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին միացել է մոտ 900 ադրբեջանցի

Տարբեր ծայրահեղական կազմակերպությունների ազդեցության տակ Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի Սիրիայում և Իրաքում միացել է ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը:

Նրա խոսքով` այդ ադրբեջանցիների մեծ մասը սպանվել են մարտերի ժամանակ: Գուլիևը հայտնել է, որ այդ ադրբեջանցիներից 84-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել, իսկ 54-ը զրկվել են քաղաքացիությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում