AM | RU | EN
USD
EUR
RUB

Անգրագիտության վերացում ադրբեջանցիների համար` «սխալ» ադրբեջանուհուց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նյութ, որը, չնայած պարունակում է որոշ վիճելի պահեր, որոշեցինք հրապարակել առանց կրճատումների:

Դուք ուզում եք հավատալ ինչ-որ հանձնաժողովի եզրակացության, որը չի նկատել հումանիտար միջանցքը: Իսկ այն փաստը, որ փախստականները գնդակահարվել են Աղդամից մեկ կմ հեռավորության վրա, ձեզ ոչինչ չի՞ ասում: Եթե հայերը ցանկանային նրանց ոչնչացնել, ապա նրանց կգնդակահարեին հենց Խոջալուում, ոչ թե` մերոնց մոտենալիս:

Այդ մասին Չինգիզ Մուստաֆաևն ասել է Թամերլան Կարաևին. Չինգիզը չի հասկացել, որ դիմում է նրան, հենց ով էլ արել է դա: Տրամադրված միջանցքի մասին խոսել է նաև Մութալիբովը…

Մինչ Խոջալուի գնդակահարության սկսվելը, հայերը բազմիցս կոչ են արել տարհանել բնակչությանը, բայց բնակիչներին այդտեղ ուժով պահել են` որպես միս, որպես վահան: Նրանք մտածել են, որ եթե այնտեղ բնակչություն լինի, հայերը չեն գրոհի, իսկ եթե գրոհեն, ապա դա էլ իրենց օգտին կլինի:

Ոչ ոք չի մտածել մեսխեթցիների մասին: Նրանց դեմ են տվել: Բայց հայերը նրանց միջանցք էին տրամադրել…

Եվ ի՞նչ եղավ: Այն ժաամանակ հայերը վերցրել են Խոջալուն առանց վայրագությունների:
Իսկ Հեյդարին պետք էր պարտություն և վայրագություններ… Դա Մութալիբովի չկայացած քաղաքականության համար կրակի վրա յուղ լցնել էր: Խոջալուն կորցնելը նշանակում էր Մութալիբովի քաղաքական պարտություն: Այդ պարտությունը կազմակերպել էր Հեյդարը:

Խոջալուի իրադարձությունները դարձան բացառապես Ադրբեջանում իշխանության համար պայքարի և բանսարկությունների արդյունք: Հանուն արդարության պետք է ասել, որ փախստականների մի փոքր մասը երկրորդ ճանապարհով գնացել է դեպի Ասկերան և գնդակահարության ենթարկվել հայերի կողմից: Դա հայկական վերահսկվող ջոկատ չէր, այսինքն` գործող բանակը չէր այդ հրամանը տվել, այլ ինքնակամները: Իսկ եթե ադրբեջանցիները ժամանակին նրանց տարհանեին, ապա դա էլ չէր տեղի ունենա:
Ես սա գրում եմ ոչ թե նրա համար, որ ինձ դուր է գալիս, այլ` որ դա է ճշմարտությունը: Ես վատ չեմ զգում` նայել այդ ճշմարտության աչքերին: Եվ երկրորդ, ես ինձ դրա մասնակիցը չեմ զգում:

Ադրբեջանցիների մեծամասնությունն, ուղղակի, չի ուզում իմանալ ճշմարտությունը, նրանց ձեռնտու է պաշտպանել այն տեսակետը, թե իբր, հանձնաժողովը միջանցք չի նկատելլ: Եվ խոստովանելը, ոնց որ, դեմքը կորցնել կլինի: Ես դա կարող եմ հասկանալ. այն ժամանակ էլ, հիմա` առավելևս: Ադրբեջանական քարոզչությունն անում է ամեն ինչ, որ թաքցնի այն արյունն ու կեղտը, որի օգնությամբ իշխանության է եկել: Եվ ինչպես դա նրանք սահուն և հմտորեն շրջելեն և դարձրել իրենց սեփական բրենդը` «khojaly genocide»…

Եվ ամեն տարի միայն սուտ… Սերունդը մեծացել է ստի վրա: 100 տոկոս brainwash.
Եվ ինչպե՞ս դա հետաքննել: Ոչ ոք թույլ չի տա: Դա կնշանակեր ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ալիևյան կլանը եկել իշխանության…

Ավելին` ամեն ինչ այն աստիճան է խեղաթյուրվել, որ անգամ եթե պաշոտնապես բացահայտվի էլ, ժողովուրդը կասի` «Ճիշտ չէ: Դավաճաններ: Չհամարձակվեք վատ բան ասել մեր հզոր Առաջնորդների մասին…» և քարերով կխփեն: Եվ հետո դա ուղղակի դատարկ բան չի, դրան պետք է հետևի քրեական պատիժ. 323 հոդվածի համաձայն` պետության առաջնորդին վիրավորելու համար երեք տարվա ազատազրկում:
Ալիևյան ստի քարոզչություն: Մենք Խոջալուի մասին ճշմարտությունն ենք ասել և թե ինչպես է դա եղել: Այն, ինչ Դուք հարցնում եք, բոլորովին այլ հարց է: Անգրագիտության վերացո՞ւմ եք ուզում ինձնից: Վախենամ` ձեզ դուր չգա…

Նման նախագահի, իսկ հիմա նաև` փոխնախագահի հետ, և նման ուժեղ բանակի հետ ի՞նչն է խանգարում: Ո՞վ է խանգարում: Ես կասեմ` ինչն է խանգարում, եթե ինքներդ չեք կարող մտածել և հասկանալ: Ներքին քաղաքականությունը, ինչպես հայտնի է, համարվում է արտաքին քաղաքականութայն շարունակությունը: Իր ժամանակին մեր հզոր առաջնորդը, լինելով փորձառու խորհրդային, կուսակցական, պետական գործիչ, խորամանկ աղվես և КГБ-շնիկ, Ռուսաստանի հետ այնպիսի կապ է ստեղծել, որ նա, որպես ազնվատոհմիկ խան, սահմանափակել է Մոսկվայի հնարավորությունները` միջամտելու Ադրբեջանի գործերին: Դրա դիմաց պետք էր վճարել: Նա վճարեց Ղարաբաղով: Իսկ մնացածը դարձավ նրա հիերարխիան, իբր, մի խառնվեք ներքին գործերին: 1990-ականների կեսերին ելցինյան Ռուսաստանը փորձեց սողոսկել այստեղ, բայց Հեյդար Ալիևը չթույլատրեց: Ադրբեջանը դարձավ նրամ հայրենական կալվածքը, նա կառավարում էր` ինչպես ուզում էր: Եվ, անկասկած, կտակեց որդուն, որ նա նույնպես իշխի այդ մեծ հարստության` ադրբեջանական նավթի և ադրբեջանական ժողովրդի գլխաքանակի վրա: Նա չի կարող վերցնել այն, ինչ վաճառված է արդեն: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ ժամանակ ինչ տույժ պետք է վճարի:

Եվ նրան, առհասարակ, պե՞տք է դա: Նա այդպես էլ է իրեն շատ լավ զգում: Բոլոր խոսակցությունները Ղարաբաղի շուրջ են. դատարկ ղողանջ…

Դուք նրա դեմքին խորամանկ ժպիտ չե՞ք նկատում, երբ խոսում է այդ մասին: Իսկ ինքը մտածում է. «Ի՞նչ անհեթեթություն եմ ասում…Բայց ոչինչ: Պետք է, հայրիկն է այդպես սովորեցրել: Պետք է ինքդ հավատաս նրան, ինչ ասում ես: Եվ քեզ կհավատան»: Բայց ոչխարներն իրենք էլ ուրախ են, որ խաբվում են: Դա շատ հեշտ է:

Թույլ տվեք այսքանով ավարտեմ անգրագիտության վերացումը: Եվ եթե հարցեր ունեք, ինքներդ գտեք դրանց պատասխանները: Պետք չի ինձ հարցնել: Դա ես եմ, որ սպասում եմ ձեր հաջորդ հարցին. ո՞ւր են և ովքե՞ր են, որ վաղնջական ժամանակներից հողեր ունեն: Ինչպե՞ս են նրանք ձևավորվել և ինչպե՞ս ու ինչո՞ւ են վերաձևվել: Ինքներդ, խնդրեմ: Ամեն դեպքում շնորհակալություն չեք ասի…Դուք կհարցնեք ոչ թե նրա համար, որ մտածեք ասածներիս մասին: Ծամենք ու դնենք ձեր բերանո՞ւմ: Բայդ դուք, ախր, կթքեք:

Ես ամեն տեղ ասում եմ նույն բանը: Դուք համառորեն կարծում եք, թե ես ուզում եմ ինչ-որ մեկին համոզել: Հավատացեք, դա անշնորհակալ գործ է: Հայերի համար, առաջին հերթին, ես ինչ-որ տարօրինակ և սխալ ադրբեջանցի եմ, իսկ ադրբեջանցիների համար` դավաճան: Բայց ով հասկանում է, կհասկանա: Իսկ ով չի հասկանում, պետք չէ…
Ես անկեղծորեն կցանկանայի, որ դա այլ կերպ լիներ, բայց, ավաղ: Հոլանդիայում մնալը միայն մեկ դրական կողմ ունի: Իսկ դա հատկապես այն է, որ ես կարող եմ ազատ խոսել: Չնայած, գիտեք, էլի հետևում են:

Մենք չար չենք, մենք հիմար ենք:

Բայց ես, այո… լկտիություն ունեմ ինձ չդասելու ընդհանուր զանգվածին:

Կամիլլա ՄԱՄԵԴՈՎԱ
Ռոտերդամ, Հոլանդիա

Լրահոս
Ուկրաինան իր զինծառայողներին ՆԱՏՕ-ի ստանդարտներով կպատրաստի Վրաստանում Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Փաշինյանը քարոզարշավի արդյունքներով քաղաքացիների մոտ «Ելք» դաշինքի նկատմամբ դրական տրամադրվածություն է տեսել ՀՅԴ և «Ելք»-ի պատգամավորության թեկնածուները ամփոփում են նախընտրական քարոզարշավը Հայաստանի կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի. Արամյան ՀՀ գլխավոր դատախազը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով Ես չեմ դիտվելու միայն եզդիների հարցերը ներկայացնող Ազգային Ժողովի պատգամավոր. Ռ.Մախմուդյան Կարայանն իրատեսական է համարում այն ներդրումային ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լիագումար նիստ է գումարել Փոխզիջումների մասին խոսելն ավելորդ է, երբ Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ. Փաշինյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին Հայաստանի ԱԺ ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց և կդիտարկի 55 դիտորդական կազմակերպություն Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել է հինգ միլիոնը Հինգ մարդ է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով Պետությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը Վարչապետը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին Մեյը եվրոպացիներին բաց նամակ է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին Լիբանանում ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստանում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհներին անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել Վարչապետը հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները Իշխանության գալու դեպքում ՀԿԿ-ն կօգտագործի սոցիալիստական երկրների փորձը Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևոր հարցերում ՀԱՊԿ երկրների քայլերը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է տեսնում Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan