AM | RU | EN
USD
EUR
RUB

Խորհրդարանական ընտրություններ 2017. Թեժ պայքար թիվ 4 ընտրատարածքում

Սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուների ընտրապայքարում հետաքրքրիր պատկեր է ստեղծվել թիվ 4 ընտրատարածքում: Առաջին հայացքից այստեղ հավաքված է քաղաքական, հասարակական մի ողջ «աստղաբույլ», ինչն էլ խոստանում է խիստ թեժ ու անզիջում պայքար:

Սակայն որքան էլ ներկայացված թեկնածուներն ունենան քիչ թե շատ հնչեղ անուններ, այնուամենայնիվ ուշադրությամբ վերլուծելով առաջադրվածների քաղաքական կենսագրությունն ու քաղաքական ներկա կշիռը, իրական մրցակիցների թիվը կտրուկ նվազում է և ողջ «աստղաբույլից» մնում են միայն 2-3 հոգի, որոնք հավակնում են ծանրակշիռ ձայներ ստանալու:

Մինչև թեկնածուներին առանձին անդրադառնալը, նշենք բոլոր թեկնածուներից առավել հայտնիներին. Հակոբ Բեգլարյան-ՀՀԿ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան-«Ելք» դաշինք, Արարատ Զուրաբյան, Վահե Էնֆիաջյան-«Ծառուկյան» դաշինք, Լևոն Զուրաբյան-«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք, Հրանտ Բագրատյան-Ազատ Դեմոկրատներ կուսակցություն, Բագրատ Եսայան-ՀՅԴ, Անդրիաս Ղուկասյան-«Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինք, Աբգար Ափինյան-Հայկական վերածնունդ կուսակցություն:

Կարծում եմ սխալված չենք լինի, եթե մրցակցությունից միանգամից բացառենք վերջին երեք թեկնածուներին:

Բագրատ Եսայանը չունի քաղաքական այն լայն ճանաչումը, որը նրան հնարավորություն կտա իրական մրցակցություն առաջարկել իր մրցակիցներին: Որքանով էլ ՀՅԴ-ն մասն կազմի իշխանություններին, ունենա սփյուռքից որոշակի աջակցություն կամ դարավոր կենսագրություն, այնուամենայնիվ ռեյտինգային ընտրություններում, որոնք արտաքնապես որոշակի նմանություն ունեն նախկին մեծամասնական ընտրակարգին, շատ բան կախված է կոնկրետ թեկնածուից:

Անդրիաս Ղուկասյանը նույնիսկ սեփական թիմ չունի ու առհասարակ զուրկ է քաղաքական հասցեից: Հերիք է հիշել Նախագահի 2013 թվականի ընտրությունները, երբ Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել: Թեպետ մեր հասարակությունը որոշակի համակրանք ունի «հալածյալների» ու «ինքնազոհ պայքարողների» հանդեպ, այնուամենայնիվ այդ հանգամանքը չոգնեց Անդրիասին, որ բացի լրագրողներից, գեթ 10 հոգի օրական հավաքվեին իր կողքին: Որքան էլ ցավալի լինի, բայց հաճախ կարելի էր տեսնել «պայքարի մարտիկին» տխուր միայնության մեջ:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Ի՞նչ սպասել Գեղարքունիքում

Աբգար Ափինյանը հանրության նեղ շրջանակներին հայտնի է սոսկ նրանով, որ անհիշելի ժամանակներից սկսած երազում է միայն ՀՀ գրողների միության նախագահ դառնալու մասին: Նա այդ միությունում նախագահի ճիշտ այնպիսի մշտական թեկնածու է, ինչպես օրինակ Արամ Հարությունյանը (Նուռ) ՀՀ Նախագահի մշտական թեկնածու: Բացի իր այդ անզիջում պայքարից, պետք է փաստենք, որ ցավալի թյուրիմածությամբ հասարակությունն այնքան էլ ծանոթ չէ նրա գրական ժառանգությանը:

Ալեն Սիմոնյանին թերևս նունպես կարելի է հանել մրցակցողների ցանկից: Որքան էլ ջերմ լինեն նրա և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները, այնուամենայնիվ վերջինս լինելով խիստ պրագմատիկ մարդ, չեմ կարծում զուր գումարներ վատնի անհույս ընտրապայքարի վրա, քանի որ Ալենը ներկա պահին չունի բավարար քաղաքական կշիռ:

Հրանտ Բագրատյանը ունի լուրջ հնարավորություններ առաջ անցնելու օրինակ Աբգար Ափինյանից, Անդրիաս Ղուկասյանից ու...թերևս վերջ: Խորին հարգանք տածելով պարոն նախկին վարչապետի նկատմամբ, ցավով պետք է փաստենք, որ ոչ բոլորն են կիսում նրա այն մոտեցումները, որ այն թեկուզև փոքրաթիվ դրականը, որն այսօր առկա է մեր կյանքում, պարտական ենք նրան: Ցավով պետք է փաստենք, որ հասարակությունը «երախտամոռ» է ու որքան էլ պարոն Բագրատյանը ցանկանում էր երջանկացնել հանրությանը սեփականաշնորհման գործընթացով, մարդիկ «դավաճանաբար» երջանկանալու փոխարեն դժբախտացան ու...չներեցին: Դրա վառ ապացույցն էր 2013 թվականին պարոն Բագրատյանի հավաքած ձայները, որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Եթե այդ ձայները փորձենք տարրալուծել ըստ տեղամասերի, շատ տխուր պատկեր է ստացվում:

Լևոն Զուրաբյանը որպես թեկնածու թվում է ծանր հրետանի, բայց դա միայն թվում է: Ինքն անձամբ երբեք չի ունեցել, ոչ քաղաքական կշիռ, ոչ քաղաքական թիմ, ոչ էլ քաղաքական լուրջ կապիտալ: Նրա միակ քաղաքական հենարանը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Տեր-Պետրոսյանի հետևողական ջանքերի շնորհիվ Լևոն Զուրաբյանը ձեռք բերեց իր ներկայիս «թիմն» ու «կշիռը»:

Լևոն Զուրաբյանի քաղաքական ազդեցությունը նման է բորսայի արժեթղթերին: Որքանով բարձրանա կամ իջնի Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը, ճիշտ այդքան էլ կբարձրանա կամ կիջնի կրտսեր Լևոնի վարկանիշը: Եթե այդ ամենին գումարում ենք, որ ռեյտինգային կարգով առաջադրվածը ոչ թե Տեր-Պետրոսյանն է, որի վարկանիշն այսօր իր բարձրունքի վրա չէ, այլ մյուս Լևոնը, ապա կենտրոնի բնակիչներն առհասարակ չունեն որևէ մոտիվացիա նրան ձայն տալու:

Այս ամենի պատկերին բարձրանում է Վահե Էնֆիաջյանի հնարավորությունները, քանի որ նրա թիկունքին է Ծառուկյանի ֆինանսական հզորությունը: Բայց որքան էլ բարձրանա, նրան չի մոտեցնում այն եռյակին, որոնց միջև տեղի է ունենալու իրական պայքարը:

Իսկ եռյակը հետևյալն է. Հակոբ Բեգլարյան, Արարատ Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան:

Հակոբ Բեգլարյանը, ով ներկայացնում է ՀՀԿ-ն, ունի շատ «լուրջ» քաղաքական կենսագրություն ու քաղաքական հետագիծ: Այդ կենսագրությունն ու հետագիծը իր եղբայրն է, Գագիկ Բեգլարյանը: Հակոբ Բեգլարյանին առհասարակ չարժեր անդրադառնալ ու առհասարակ չարժեր նրան ընդգրկել մրցակցային թեկնածուների շարքին, եթե չլիներ վերը արդեն նշված «լուրջ» քաղաքական կապիտալը: Բայց քանի որ իր եղբոր առկայությունն իրողություն է ու դուրս մեր ցանկություններից, ապա ցավով պետք է փաստենք, որ նա անկախ իրենից հանդիսանալու է լուրջ մրցակից: Նրա համար ձայներ ապահովելու գործին լծվելու են թաղի կիսակրիմինալ, կիսագողական, սակայն իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնող անհասկանալի էլեմենտներն ու եղբոր ֆինանսական հնարավորությունները:

Այսինքն Հակոբ Բեգլարյանին դիտարկել որպես քաղաքական գործիչ...ակամայից հիշեցի վերջերս թևավոր դարձած մի խոսք, որն էլ այս դեպքում կհնչի մոտավորապես այսպես. գնում ես խորհրդարան, որ ի՞նչ անես:

Իրական գաղափարական լուրջ մրցակիցներ հանդիսանալու են Արարատ Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Զուրաբյանի պարագայում, բացի գաղափարական մոտեցումներից, քաղաքական նկարագրից, հսկայական դեր է խաղալու ոչ միայն նրա կենտրոն համայնքի ողջ խնդիրներին տիրապետելու ու նախկինում այդ խնդիրներին լուծումներ տալու հանգամանքը, այլև միջանձնային հարաբերություններ ձևավորելու նրա բացառիկ կարողությունը: Այդ ամենին գումարած այն ողջ խարիզման, որին նա տիրապետում է և հավելյալ նրա քաղաքական թիմը, նրան դարձնում են անվիճելի առաջնորդներից մեկը նշված ընտրատարածքում:

Գրեթե նույն քաղաքական գործիքաշարով է օժտված նաև Նիկոլ Փաշինյանը: Որքան էլ մարդկային խառնվածքով նրանք տարբերվեն իրարից, մի բան ակնհայտ է, որ երկուսն էլ հանդիսանում են միմիյանց իրական մրցակիցներ: Երկուսի պարագայում էլ առկա է գաղափարական մոտեցումներն ու քաղաքական թիմի առկայությունը: Երկուսն էլ ունեն իրենց համակիրների հսկայական զանգվածը ու որքան էլ մեծ լինի ոմանց չարակամությունը, երկուսն էլ այն քաղաքական ֆիգուրներն են, որոնց շրջանցելն անհնար է:

Թեպետ մրցակիցներ բառը ռեյտինգային ընտրապայքարի ժամանակ փոքր ինչ այլ երանգ ունի, քան ուներ մեծամասնականի պարագայում, սակայն փաստը մնում է փաստ, որ ընտրություններում յուրաքանչյուրը պետք է փորձի հավաքել առավելագույն ձայներ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին տեղեկությունը ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար Նիկոլայ Նիկիֆորովը կարևորում է ԵԱՏՄ-ում միասնական թվային տնտեսության ներդրումը ԵԱՏՄ անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումը կարող է մասնակցել ռուսաստանյան պետական մրցույթներին Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ Վարչապետը պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևորում է բարձր վարձատրությունը Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ տեսլական. Կարեն Կարապետյան Իմ ծրագրերը իրական են և ես օդում կախված խոստումներ չեմ տալիս. Հարություն Կարապողոսյան Նորարար տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ` առաջնային խնդիր Ինչ արդյունքներ կունենա «Լևոն Տեր-Պետրոսյան» էքսպերիմենտը Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի Հայաստանում առաջին անգամ ԵԱՏՄ երկրների կապի և հեռահաղորդակցության նախարարների մակարդակով նիստ է գումարվել ՀՀ ոստիկանապետը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ՀՎԿ-ն կողմնակից է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուն Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան Կարեն Բեքարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախաստորագրված համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի տարբերությունը Գերմանական հեռուստաալիքը Էրդողանին ծաղրող նոր տեսահոլովակ է պատրաստել Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ռուսաստանցի գործընկերոջը ՀՀԿ-ին հաջողվեց կատարել այնպիսի ընտրություն, որը նպաստում է կուսակցության վարկանիշի բարձրացմանը ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը Մերկելը պնդում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին Տնտեսական խնդիրները` քաղաքական ուժերի ծրագրերի առանցքում. կլոր սեղան-քննարկում Կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանին. ՀՀ Նախագահը պատասխանել է ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan