Ռուսաստանի օմբուդսմենը Լապշինի հարցով դիմելու է ադրբեջանցի գործընկերոջը

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով կդիմի ադրբեջանցի գործընկերոջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոսկալկովան հայտնել է, որ կդիմի Ադրբեջանի օմբուդսմենին` խնդրելով ստուգել Լապշինի կալանավորման պայմանները: «Լրագրողները հատուկ մասնագիտության տեր մարդիկ են, ովքեր աշխատում են ռիսկային գոտիներում և հատուկ հարգանք ու ուշադրություն են պահանջում: Մեր լրագրողի դեպքում, ով Բելառուսից Ադրբեջան արտահանձնվեց, ես հայտարարությամբ հանդես եկա: Ցավոք, Ադրբեջանում իմ գործընկերները չլսեցին ինձ: Դիմելու եմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվի, որ նա բժշկական օգնության կարիք չունի ու չի բողոքում կալանքի պայմաններից»,- հայտնել է Մոսկալկովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում