Ավելի քան 20 հազար բնակիչներ են վերադարձել Հալեպի արեւելյան թաղամասեր

Ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչներ են վերադարձել Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան թաղամասեր, որոնք զինյալներից ազատագրվել են երկար պաշարումից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անել ով ՌԻԱ Նովոստիին:

Նա նշել է, որ արեւմտյան Հալեպի ավելի քան կես միլիոն բնակիչներ կրկին հնարավորություն ունեն խաղաղ աշխատել՝ չվախենալով ահաբեկիչների կողմից գնդակոծումներից ու հարձակումներից:

«Խաղաղ կյանքը հաստատվում Է նաեւ Հալեպի արեւելյան թաղամասերում, որոնք ավելի վաղ բռնազավթված Էին զինյալների կողմից: Այստեղ իրենց տներն են վերադարձել ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչներ»,-ասել է Ռուդսկոյը՝ ելույթ ունենալով մարտի 3-ին կայացած ճեպազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում