Ադրբեջանցի բլոգերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատարանի կողմից վճիռն արձակելուց անմիջապես հետո բլոգերը ձերբակալվել է:

Հուսեյնովն ավելի վաղ ձերբակալվել էր, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական վարչությունում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմինի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում