Գերմանիայի արդարադատության նախարարը հորդորել է Թուրքիային վերանայել դիրքորոշումը մարդու իրավունքների հարցում

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը նամակ է հղել Թուրքիայի իր գործընկերոջը` Բեքիր Բոզդաղին, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մաասը նամակում դատապարտել է գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման փաստը: Նախարարը հորդորել է Թուրքիային աչքի անցկացնել հիմնարար իրավունքների ու ազատությունների հարցում իր դիրքորոշումը:

Գերմանիայի արդարադատության նախարարը ափսոսանք է հայտնել նաև, որ Բոզդաղը չեղյալ է համարել այցը Գերմանիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում