Մոգերինին Սերբիային ԵՄ-ի կազմում որպես կամուրջ է տեսնում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ

Սերբիան կապող տարր է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, բայց պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ մարտի 3-ին ելույթ ունենալով հանրապետության Սկուպշչինայում (խորհրդարանում): Հեռարձակումն իրականացվել է խորհրդարանի կայքում:

«Ձեր ինքնությունը ե՛ւ արեւմտյան Է, ե՛ւ արեւելյան եւ միեւնույն ժամանակ՝ եզակի: Ուստի Սերբիան առանցք է դարձել աշխարհների ու մշակույթների միջեւ, մշտական երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, անցյալի ու ներկայի տարանջատման գծերից դուրս»,-հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Սերբիային տեսնում է որպես ԵՄ-ի անդամ, առանց որի, նրա խոսքով, «Եվրամիությունը երբեք ամբողջական չի լինի»,– հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում