Մեյը Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից

Շոտլանդիայի շահերից է բխում տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահելը Brexit-ից հետո, քանի որ Լոնդոնը եւ Էդինբուրգը միասին կարող են ավելի արդյունավետ տնտեսություն ստեղծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Ես վստահ եմ ՄիացյալԹագավորության ապագայի հարցում եւ համոզված, որ մենք կկարողանանք որպես երկիր ավելի շատ բանի հասնել լոկ միասին»,- ասել է Մեյը՝ մարտի 3-ին Գլազգոյում ելույթ ունենալով Շոտլանդիայի պահպանողական կուսակցության խորհրդաժողովում:

«Ոչ մի կարգի տնտեսական պատճառ չկա Միացյալ Թագավորության բաժանման կամ մեզ միավորող կապերի խզման համար»,- հավելել է վարչապետը:

Նա նաեւ Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից եւ տարածաշրջանային պաշտոնյաներին մեղադրել է այն բանում, որ նրանք քաղաքականությանը վերաբերվում են ինչպես խաղի:

Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե անկախության շուրջը երկրորդ հանրաքվեն տարածաշրջանում կարող է տեղի ունենալ երկու տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում