Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել թուրք նախարարի ելույթն արգելելու առնչությամբ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաեֆերը հայտնել է, որ երկրի դաշնային կառավարությունը որևէ կապ չի ունեցել Գագգենաու քաղաքում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն արգելելու որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Դա մի որոշում էր, որի վրա Գերմանիայի դաշնային կառավարությունը որևէ կերպ ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ազդեցություն ունենալ, քանի որ դա տեղական իշխանությունների որոշումն է, որի վրա մենք որևէ ազդեցություն չունենք»,– ասել է նա:

Շաեֆերը հայտնել է, որ իրենք կանեն հնարավոր բան Թուրքիայի հետ բաց երկխոսությունը պահպանելու նպատակով` անկախ Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման փաստի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում