AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին ամբողջությամբ

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Euronews-ին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

- Պարո՛ն նախագահ, շնորհակալություն Բրյուսելում Euronews-ին հանդիպելու համար ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո: Արդյո՞ք դա քայլ առաջ է կամ հետ Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց 2013թ-ին:

-Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի այս փաստաթղթով մենք հիմքեր չստեղծեինք, որպեսզի խախտեինք մեր մյուս պարտավորվածությունները:

-Սակայն Ռուսաստան դեմ դուրս եկավ Ասոցացման համաձայնագրերին Հայաստանի, Ուկրաինայի հետ: Արդյո՞ք Դուք ստիպված եք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն Ռուսաստանի համար ընդունելի լիներ:

-Մենք խոսում էինք «և՛, և՛»-ի մասին, այսինքն` և՛ Ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել մի գնացեք ստորագրելու: Ռուսական կողմն ասել է, եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա Դուք պարտավոր պետք է լինեք օրինակ` էներգակիրները գնել միջազգային գներով:

-Արդյոք Դուք դիտարկու՞մ եք Եվրասիական տնտեսական միությունը, որպես Եմ-ին համարժեք` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք Ռուսաստանն ունի:

-Գիտեք համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է: Կարծում եմ հիմա ճիշտ է խոսել այդ երկու համակարգերի համագործակցության մասին: Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր:

- Դուք ի՞նչ կարող եք առաջարկել ԵՄ-ին: Իհարկե, ֆուտբոլիստները, ինչպես Մխիթարյանը, լավ արտահանում են, սակայն, այլ ի՞նչ:

-Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան:

-Հայաստանը հենվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով: Արդյոք Դուք փնտրու՞մ եք այլընտրանքներ, օրինակ` ՆԱՏՕ-ն:

-Գիտեք, ես երեկ հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ես նրան հրավիրել եմ Հայաստանը, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերե լայն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ:

-Ապրիլյան ընտրություններում ՀՀԿ ցուցակում չկա Սերժ Սարգսյանի անունը: Արդյոք դա նշանակում է, որ դուք հեռանու՞մ եք քաղաքականությունից:

-Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորվելու:

-Ու՞ր եք տանում ներկայիս նախագահական համակարգ ունեցող Հայաստանը: Ինչ է այն դառնալու:

-Բոլոր հայերի համար ցանկալի երկիր: Իմ խորին համոզմամբ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման: Եվ սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Դա ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ դժգոհեն, քան ուրիշները:

Լրահոս
«168 ժամ». Արա Ասոյան. Այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք «Փաստ». Հակոբ Բեգլարյանը 9 անշարժ գույք ունի «Հրապարակ». Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարվել են «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ում հանդես են եկել Ֆրեզնոյի հայկական թաղամասը պատմական ժառանգություն ճանաչելու նախաձեռնությամբ «Փաստ». Արշակյան. «Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու» «Հայկական Ժամանակ». ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը 2017թ. առաջին եռամսյակում «Արցախփոստ» ՓԲԸ-ն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 12 հազար 545 փաթեթ և ծանրոց «Հրապարակ». Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 29 Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են զինված ուժերի կորուստի մասին Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար Առանց գազաֆիկացման գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել վերականգնվող էներգիայի արտադրություն Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սնունդի. Վիգեն Սարգսյան Հայ-իրանական միջկրոնական հանդիպում՝ բնապահպանության թեմայով ՀՀ կառավարության քայլերը համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու չափորոշիչներին. Պետդեպի զեկույցը Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել Մեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթները ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ. Հարութ Սասունյանի հոդվածը Հայաստանը 2018 թվականի ապրիլից հետո համապետական հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Հայաստանի-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակին միջոցառում է տեղի ունեցել «Քարնեգի» հաստատությունում Արտակարգ իրավիճակների արձագանքման ոոլորտում ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են. Շարմազանով Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan