Դոլարն արժևորվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժեզրկվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 3-ին կազմել է 486,82 դրամ: Այն մարտի 2-ի արժևորվել է 0,07 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.94 դրամ՝ արժեզրկվելով 0,32 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 595.33 դրամ է՝ մարտի 2-ի համեմատ այն արժեզրկվել է 1.67 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 3-ին կազմել է 8.29 դրամ` մարտի 2-ի համեմատ այն արժեզրկվել է 0,02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 286,89 դրամ, ոսկի՝ 19,378.28 դրամ, պլատին` 15,667.28 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում