Հայաստանում 0,9 տոկոսով նվազել են ոչ պարենային ապրանքների գները

2017թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնանկում: Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, 2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են համապատասխանաբար 9.2% և 10.1%-ով: 20 17թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3% և 4.9%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6% և 10.9% գնաճ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.1% գնանկում, իսկ 3-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.4%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում