Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը անցած մեկ շաբաթում կայացրել է 650.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկել 1մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02-03.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600,0 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 1002.2 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 256.7 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 74.25 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 485.25 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 75.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350,0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում` 54,0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում