Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել մարտի 8- ին

Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ն հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրը:

«Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարել և պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին»,- հայտնել է աղբյուրը:

Նա հավելել է, որ Չավուշօղլուն կրկին մտահոգություն է հայտնել Գաբրիելին Գերմանիայի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախատեսված Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթի չեղարկման առնչությամբ:

Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում