«Հրապարակ». Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողի քույրը մանկապարտեզի տնօրեն է նշանակել

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։

«Չիչոյանը և մի խումբ անձինք հունիսի 4-ին, մոր աչքի առաջ, այնքան էին ծեծել 1958թ. ծնված Ե․ Խաչատրյանին, որ նա մարմնական վնասվածքներից մահացել էր։ Մամուլն այն ժամանակ գրեց, որ Չիչո մականունով Արտաշես Չիչոյանին և Չիչոյանների ընտանիքին են պատկանում «Էրեբունի+» տաքսի սերվիսը, «Լիդո» ռեստորանը, իսկ Չիչոյանի հորեղբայրը Ղազախստանում գողական աշխարհի հայտնի դեմքերից է»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում