Կայացել է Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանդիպումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կ. Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է նախարար Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակավելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում